Վրեժ լուծել,թե՞ վստահել բումերանգին…

Մեր կյանքում ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում։ Իրոք ուժեղ անձինք հիանալի հասկանում են, որ ամեն ինչ վերադառնում է բումերանգի նման։ Պետք չէ բացասական մտքերով լցնել ուղեղը և առավել ևս դրանք ուղղել որևէ մեկի կողմը։

Կարման  վաղ, թե ուշ կկատարի ողջ աշխատանքը։ Բայց ինչո՞ւ են այդպիսի մարդիկ պատրաստ դիմանալ, ոչ թե կատարել այստեղ և հիմա վրեժ լուծելու ցանկությունը։

«Թույլ մարդիկ վրեժ են լուծում։ Ուժեղ մարդիկ ներում են։ Խելացի մարդիկ անտեսում են», — Ալբերտ Էնշտեյն

Պետք չէ ներսում կրել վրեժխնդրության մտածված պլանը, քանի որ դրանով դուք միայն ձեզ կվնասեք։ Չարությունը վերադառնում է նրան, ով ծնում է այն։ Հենց այդ պատճառով գոյություն ունեն 5 պատճառներ, որոնք կարող են ձեզ կստիպեն վերաիմաստավորել ձեր վերաբերմունքը վրեժի նկատմամբ։ Թույլ տվեք կարմային հոգ տանել այդ մասին։

  1. Կարման ինքը կհասնի ձեզ նեղացնողին։ Եվ դա ավելի մեծ բավականություն կպատճառի, քան վրեժը։

Յուրաքանչյուր մարդու շրջապատում է որոշակի էներգիա։ Հետևաբար, որքան շատ բացասական մտքեր դուք մտցնեք ձեր կյանք, այնքան մեծ է հավանականությունը, որ դա կրկին կկրկնվի։ Բայց եկեք դրան այլ տեսանկյունից նայենք։ Եթե ձեր ուժերը ներում են, որպեսզի անտեսեք ցավը, ապա նեղացնողը կխրվի սեփական չարության մեջ։ Կարման նրան կստիպի ավելի շատ տառապել առանց որևէ մեկի միջամտության։

Որքան էլ դուք կատարելագործվեք ձեր վրեժի մեջ՝ տանելով չարամիտ պլանը, կարման ավելի ուղիղ և ճշգրիտ կլինի։

Այն չի թաքվի և չի սպասի։ Այն կվերադառնա նեղացնողին ավելի մեծ ուժով՝ նրան ստիպելով ավելի շատ տառապել։՞

  1. Պետք չէ կեղտոտել ձեռքերը։ Կարման ողջ կեղտոտ աշխատանքը կանի ձեր փոխարեն։

Վրեժխնդրությունը վերջին բանն է, որի համար արժի կեղտոտել ձեռքերը: Այո, կան իրավիճակներ, երբ այս ամենը կարելի է կատարել օրինականորեն, և դրանում ոչ մի վատ բան չկա: Բայց մենք խոսում ենք այլ իրավիճակների մասին:

Հիշեք, որ յուրաքանչյուր գործողություն ունի հետևանքներ։ Եվ դրանց համար հարկավոր է վճարել։ Մյուս կողմից, կարման ձեզանից ոչ մի վճար չի պահանջի։

Եվ առավել ևս, նրան անհրաժեշտ չէ ձեր մասնակցությունը։ Այդ փաստը հանգստացնում է հոգին։ Դուք մաքուր և անմեղ կմնաք ձեզ նեղացնողի առաջ։

  1. Պատերազմը հնարավոր չէ հաղթել միայնակ

Ենթադրենք, ձեր վրեժը ձեռք է բերել իմատ և հստակ պլան։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ձեզ նեղացնողը ամեն ինչում շատ ավելի ուժեղ է ձեզանից․ ֆինանսկան առումով, կապերով կամ պարզապես ֆիզիկապես։ Եթե դուք գոնե մի կաթիլ իմաստություն ունեք, ապա կհասկանաք, որ ցանկության դեպքում ոչ միշտ են հանգամանքները ձեր օգտին աշխատում։ Ոչ բոլոր պատերազմներն են հնարավոր միայնակ հաղթել։

Իմաստուն մարդիկ թուլ չեն տա ձեզ ավելի մեծ կտոր կծել, քան կարող եք ծամել։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում վրեժի պլանի հետ։ Ընտրություն միշտ կա։ Կամ դուք շարունակում եք տանել այն և էլ ավելի կլանվել ատելությամբ և չարությամբ, կամ բաց եք թողնում իրավիճակը և թույլ եք տալիս ճակատագրին ամեն ինչ լուծել ինքնուրույն։

  1. Վրեժի գինը չափազանց բարձր է

Եթե ​​վրեժի ծարավը գերակշռոմ է, ուրեմն պատրաստվեք հետևանքներին: Կարևոր չէ, թե հատկապես ինչ եք արել, որքան վնաս եք պատճառել, կատարված չարության համար գինը միշտ բարձր կլինի։

Վրեժ լուծելով դուք զբաղեցնում եք նեղացնողի տեղը։ Դուք կարող եք թաքցնել ձեր արարքը՝ փորձելով հարթել մեղքը մնացածների առաջ կամ արդարացնել ինքներդ ձեզ։ Բայց դուք չեք թաքնվի Տիեզերքից, որը  հետևում է ձեր յուրաքանչյուր քայլին։ Կարման ամեն դեպքում կհասնի ձեզ ամենաանսպասելի պահին։

Հիշեք, որ կատարված վրեժի զգացողությունը կարող է հաճույք պատճառել։ Բայց միայն կարճ ժամկետով։ Հետևանքները երկարատև և տառապալից կլինեն։ Արդյո՞ք դա արժի։

  1. Վրեժը բացառում է երջանկությունը, որին դուք արժանի եք

Հայտնի երաժիշտ Էդդի Վեդերը ասել է, որ լավագույն վրեժը հեռվում ապրելն ու դրված նպատակներին հասնելն է։ Նույնիսկ Ֆրենկ Սինատրան էր կարծում, որ ավելի լավ վրեժ չկա, քան մեծ հաջողության հասնելը։

Ինչպես տեսնում եք, շատ հայտնի անձինք հետևում են այդ պարզ կանոններին։ Եվ նրանք ճիշտ են։ Վրեժ լուծելու լավագույն միջոցը առաջ շարժվելն է, հաջողության հասնելը և նեղացնողին ուշադրություն չդարձնելը։ Ի տարբերություն նրանց, դուք հնարավորություն ունեք խորը շնչելու և իրականացնելու ձեր երազանքները:

Կարդացեք նաև՝

Ով Ձեզ ստիպել է արտասվել նա հաստատ կարտասվի. Բումերանգի օրենքը գործում է․ահա,թե ինչու

Rate article