Կրասուլան օժտված է բավականին օգտակար հատկություններով

Կրասուլան ունի հակաբորբոքային, հակավիրուսային և վիրուսները սպանող հատկություններ:

1. Այրվածքներ, վնասվածքներ, կտրվածքներ և այլն

Կրասուլայի տերևները մանր կտրատեք, խյուս կստացվի, ստացվածը տեղադրեք բինտի վրա և կապեք վնասված հատվածին: Վիրակապը փոխեք ամեն 2-3 ժամը մեկ:

2. Արտրիտ, արտրոզ

10-15 կրասուլայի տերևներ ճզմեք, ստացված հյութն ամեն գիշեր քսեք հոդերին:

3. Անգինա, տոնզիլիտ

Բույսի տերևներից 10 հատը ճզմեք, ստացված հյութը խառնեք 200մլ ջրի հետ, ողողեք կոկորդը օրը 3-5 անգամ:

4. Հերպես՝ շրթունքների վրա

Բույսի տերևներից մի քանիսը ճզմեք, ստացվածը քսեք հերպեսին, այդպես օրը մի քանի անգամ: Կամ կարելի է բույսի հյութը բամբակով դնել հերպեսին, վրայից ամրացնել կպչուն բինտով(սանտավիկ):

5. Ստամոքսի 12-մատնյա աղիքի խոց

Այս դեպքում քաղցած ժամանակ ուտում են կրասուլայի 2 տերև՝ չմոռանալով դրանք լավ ծամել:

6. Պիելոնեֆրիտ, ցիստիտ

Կրասուլայի 5 տերև մանրացրեք, վրան 200մլ տաք ջուր ավելացրեք, թողեք մնա 1 ժամ և քամեք: Ընդունեք դեղամիջոցը օրը 3 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:

7. Թութք

Կրասուլայի կտրած տերևն արագ օգնում է թութքի դեպքում:

Կարդացեք նաև՝

Կարտոֆիլի օգտակարությունը և կարևորությունը

 

Rate article