Այս բույսը շատերը անվանում են Աստծո պարգև․ այն բուժում է գրեթե ամեն ինչ․․․

Այս բույսը շատերը անվանում են Աստծո պարգև․ այն բուժում է գրեթե ամեն ինչ․․․

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ, ունի խորխաբեր ազդեցություն:Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորումը:Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը:

Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ:Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար:Շատ օգտակար է հազի, բրոնխիտի, կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների, քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը, հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը, վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան ցածր ճնշումը:

Ուրցը՝

  1. կիրառվում է եղունգների սնկի դեմ
  2. Ոչնչացնում է մակաբույծներին
  3. Ախտահանում է ձեռքերը
  4. Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը

Այն նաև՝

  1. Օգնում է միջատների խայթոցի դեպքում
  2. Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը
  3. Ուրցով տաք թրջոցները հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում:
  4. Ուրցի հոտը վախեցնում է միջատներին:

Կարդացեք նաև՝

Դարչին և մեղր, գաղտնիքներ, որոնց մասին պատկերացնել չեք կարող

Rate article