Հազը բուժելու համար խորհուրդ է տրվում խմել այս ժողովրդական միջոցը

Հազը բուժելու համար խորհուրդ են տրվում հետևյալ ժողովրդական միջոցները:

Շաղգամի հյութը եռացնել, ավելացնել մեղր, խառնել և խմել: Լավ է օգնում կրծքավանդակի ցավերի և հազի դեպքում:

2 ճաշի գդալ կարագը, 2 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ ցորենի ալյուրը և 2 թեյի գդալ անարատ մեղրը խառնել: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել 1-ական թեյի գդալ:

Սև հաղարջի հյութը քամել, ավելացնել մեղր (քանակը` ըստ ցանկության): Խմել օրը 3 անգամ` կեսական բաժակ:

10 գլուխ սոխը, 1 գլուխ սխտորը կտորների բաժանել, ավելացնել եռացող կաթին: Թողնել եռա, մինչև սոխն ու սխտորը փափկեն:

Այնուհետև մի քիչ մեղր և դաղձի հյութ ավելացնել: Օրվա ընթացքում խմել ժամը մեկ` 1-ական գդալ: Խառնել կաթն ու ամսական բողկի հյութը` 1:

1-ի հարաբերությամբ: Խմել օրը 6 անգամ` 1-ական ճաշի գդալ: 100 մլ ամսական բողկի և նույնքան գազարի հյութերը, 1 ճաշի գդալ մեղրը խառնել, մինչև մեղրը լավ լուծվի: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել (1-ական ճաշի գդալ):

Կարդացեք նաև՝

Հազի դեմ ամենահամեղ միջոցը․․․Ի տարբերություն դեղերի, երեխաները սրանից երբեք չեն հրաժարվում, իսկ հազը կթեթևանա ընդամենը մեկ գիշերում…