Ամուսնալուծված կնոջ օրագիրը. ինչպես եմ ես հաղթահարում սեռական ու հոգեկան ապրումները

6 ժամ է, ինչ ես ամուսնալուծված եմ: Հերթական գիշերը մոտեցավ: Ես սովորականի պես լոգանք ընդունեցի, հագնվեցի ու պառկեցի:

Պառկեցի «սառը» անկողնում: Մենակություն էի զգում: Սպասումներն ու իրականությունը իրար չէին համապատասխանում: Մարմինս սովորականի պես սիրվել էր ցանկանում, անկախ ինձնից բոլոր բջիջներս սպասում էին իրենց սովորական գործընթացներին, բայց իրականությունն այլ էր. ես միայնակ էի:

Ես չեմ կարող նկարագրել, թե ինչպես անցավ այդ գիշերը, բայց իմ մեջ ուժ գտա  ու կարողացա մտքերս ցրել, բայց այդքանով չավարտվեց ամեն ինչ:

Ժամանակ առ ժամանակ (հատկապես ցերեկները) իմ մոտ անտանելի մեծ ցանկություն էր առաջանում սիրով զբաղվելու, ես փորձում էի մտքերս ցրել, քանի որ որևէ այլընտրանիքը չէի ցանկանում դիմել: Իհարկե, ինչպես ամեն կին, այնպես էլ ես՝ գիտեի, թե ինչպես կարող եմ բոլոր ցանկություններիս հարցերը լուծել, բայց միևնույն է միակ տարբերակը ընտրում էի մտքերս ցրելը:

Ամուսնալուծությանս 10-րդ օրն էր, ես աղբը թափեցի նրա համար գնաց բոլոր ներքնազգեստները, հագուստները ու նրա հետ կապված բոլոր իրերը:

10 օրվա մասին երկար չեմ կարող պատմել, քանի որ միակ պատմությունը այն է, որ ես լացել եմ, սենյակում եմ եղել ու որևէ մեկին տեսնելու ցանկություն չեմ ունեցել:

Ես որոշեցի, որ իմ կյանքը չէր ավարտվել, իմ կյանքը նոր է սկսում,  ու ես պետք է սկսեմ վայելել իմ կյանքը, գոնե՝ հանուն իմ բալիկի, նրա հանգստության և նրա վառ ապագայի:

Բաժանվելու որոշում կայացնելն ինձ հեշտ չի տրվել, քանի որ իմ մեջ այդքան ուժ չկար, բայց գալիս է մի պահ, երբ քո համբերության բաժակը լցվում է ու դու ակամայից դառնում ես աշխարհի ամենաուժեղ մարդը, ով կորցրել է բանական մարդու բնորոշ բոլոր վախերը ու ամեն ինչի պատրաստ է, իսկ երբ բալիկդ է ականատես լինում քո ցավին ու տառապանքին ու դու հասկանում ես, որ դա նախեւառաջ արդեն իրեն է վնասում, ապա այդ ուժին միանում է նաև մայրական բնազդն ու դու դառնում ես անհաղթահարելի:

Այս ամենը,  ինչ նկարագրեցի, դա ինձ հետ տեղի ունեցավ: Ես տեղյակ եմ, որ շատ կանայք հիմա, կարդալով գրածներս, իրենց կգտնեն այս պատմության մեջ ու իրենց հարց կտան ու կցանկանան իմանալ՝ ինչպես ուժ գտնել իրենց մեջ, որ վերջապես վերջ դնեն այդ վատ կյանքին, բայց անկեղծ չեմ կարող բառերով նկարագրել, դա անբացատրելի գերբնական ուժ է, որը պատում է քո հոգին ու անկախ քեզնից դառնում ես անտանելի ուժեղ:

Բաժանությունը, կյանքի ավարտ չի, բաժանությունը նոր կյանքի սկիզբն է: Գլոբալ նաև կարող եմ ասել, որ յուրաքանչյուր բանի ավարտն ինչ-որ բանի սկիզբն է, ու քեզնից է կախված, թե վատ ավարտին կհաջորդի՞ լավ սկիզբը, թե՞ դու կշարունակես վատ սկիզբը:

Նոր կյանքիս սկզբի գլխավոր խնդիրը բալիկիս ապագան էր ու անկախ մարդ լինելը, իսկ դրա համար պետք է աշխատել: Ես հին աշխատանքիս գումարեցի նաև մի քանի աշխատանք, քանի որ նախ՝ դա ինձ պետք էր ֆինանսապես, երկրորդ՝ դա միակ տարբերակն էր ինքս ինձ մոռացության տալու նախկին կյանքս ու չֆիքսվելու կյանքի հոգեբանական ու սեռական մասի վրա:

Ես շատ եմ գրում ապագայի մասին, բայց իրականում, եթե անկեղծ լինեմ ձեզ հետ, ես ապագա չէի տեսնում, ես որևէ ապագայի մասին չէի մտածում, երևի թե, մտածում էի վերացական ապագայի մասին: Մի ապագա, որը իմ ցանկությունն էր, կամ իմ պատկերացումն էր, չեմ կարող նկարագրել, թե որ ապագան է, բայց ինչ-որ ապագա:

Կարդացեք նաև՝

Ամուսնուս միշտ վստահել եմ, բայց․․․Օրեր առաջ նրա մեքենայի միջից կանացի զուգագուլպաներ գտա․ Շատ բարկացա, սակայն որոշեցի լռել ու ոչինչ չասել

Rate article