Հաճա՞խ եք ունենում քթի խցանվածություն: Ահա, թե ինչ հիվանդությունների մասին է դա վկայում

Քթի խցանվածությունը կարող է որոշ վտանգավոր հիվանդությունների նշան լինել, պնդում է օտոլարինգոլոգ, Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր (Ռուսաստան) Յուրի Ուլյանովը:

Ինչպես պատմում է «Վեչեռնյայա Մոսկվա»-ն, քիթը նախատեսված է մարդու կողմից ներշնչված օդը խոնավացնելու եւ ջերմացնելու համար, ինչի համար դրա մեջ ծոցեր կան: Սակայն եթե քիթը խցանված է, ծոցերը չեն գործում, եւ այդ ամենը կարող է կապված լինել լինել քթի ներսում եղած բորբոքման հետ, ինչը երբեմն կարող է սինուսիտի հանգեցնել:

Մասնագետի խոսքով՝ սինուսիտը վտանգավոր է, քանի որ բորբոքման դեպքում ծոցերը փակվում են, իսկ բուն բորբոքային պրոցեսը կարող է անցնել աչքերին՝ բորբոքելով հյուսվածքները եւ գլխացավեր առաջացնել: Իսկ եթե բորբոքային գործընթացը ներթափանցում է ուղեղի մեջ, ապա արդեն անհրաժեշտ կլինի շտապ փրկել մարդուն:

Մասնագետը նաեւ նշել է, որ գլխացավը քթի ծոցերի վիճակն է, քանի որ դրանք «զբաղեցնում են գլխի գրեթե կեսը»:

Կարդացեք նաև Հազի դեմ ամենահամեղ միջոցը․․․Ի տարբերություն դեղերի, երեխաները սրանից երբեք չեն հրաժարվում, իսկ հազը կթեթևանա ընդամենը մեկ գիշերում…