Բավարարվածություն, թե՞ անհանգստություն․․․Ինչ է պատմում այն դիրքը, որով դուք սիրում եք քնել

Բավարարվածություն, թե՞ անհանգստություն․․․Ինչ է պատմում այն դիրքը, որով դուք սիրում եք քնել

Դիրք 1

Մարդն ի վիճակի չէ բախվել իրականության հետ և ստանձնել ամբողջ պատասխանատվությունը: Նա դժվարա-նում է դիմավորել՝ ինչպես լավ իրադարձությունները, այնպես էլ՝ դժվարությունները: Այս մարդիկ, որպես կանոն, գերադասում են իրենց կողքին հուսալի մարդ ունենալ, ով իրենց կօգնի անկանխատեսելի իրավիճակներում:

Դիրք 2

Չեն սիրում անսպասելի իրադարձություններ: Միշտ ձգտում են մտածել բոլոր դետալներն ու մանրամասները՝ ան-կանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար: Ճշտապահ են, նյարդայնանում են, երբ մյուսներն ու-շանում են, սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել:

Դիրք 3

Բաց մարդիկ են, ովքեր հեշտությամբ ընդունում են ամենը, ինչ մատուցում է կյանքը: Հիմնականում հանգիստ են, ինքնավստահ: Չեք վախենում բախվել իրականությանը:

Դիրք 4

Հավասարակշռված են, հուսալի: Կարողանում են հարմարվել տարբեր պայմանների՝ առանց ավելորդ լարվա-ծության: Ամենուր առաջնորդվում են առողջ դատողությամբ:

Դիրք 5

Խնդրահարույց դիրք. մարդը փախչում է իրականությունից: Միշտ իրավիճակին հետևում է կողքից, իրեն լավ է զգում, երբ միայնակ է:

Դիրք 6

Հազվադեպ հանդիպող դիրք, որով առավել հաճախ քնում են երեխաները: Որպես կանոն՝ այս դիրքով փորձում են քնել նրանք, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն: Նրանք ցանկանում են որքան հնարավոր է՝ արագ ա-վարտել այդ գործընթացը՝ ամենօրյա գործերին անցնելու համար:

Rate article