Ուլտրակարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Իվետա Մուկուչյանը՝ բեմական կերպարում

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է բեմական կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իվետան կրում է վարդագույն երանգի, համարձակ բացվածքով ու դեկոլտեով ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու մազերն արձակված են, նախընտրել է ընդգծված շպար։ Կերպարն ամբողջական են դարձնում բարձրակրունկները։ «Կադրեր՝ իմ շատ սիրելի Արա Մարտիորսյանի համերգից։ Կա մի մարդ, ում հետ բեմ բարձրանալիս ամեն ինչ փոխվում է։ Վտանգավոր ուժեղ էներգիայով երգիչ», – հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Իվետան կերպարանք էր ընդունել սեւ գույնի հաներձանքով։ Նրա ալիքավոր հարդարված մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր ընդգծված աչքերին ու կարմիր շրթներկին։ «Հաճելի օր եւ մի քիչ ավելի շատ սիրեք Ձեզ», – գրել էր երգչուհին։