Յուրահատուկ աղցաններ, որոնք միշտ կզարդարեն ձեր սեղանը․․․

Հոգնե՞լ եք ստանդարտ աղցաններից, ապա ժամանակն է փորձել նոր, շատ դյուրին է և մատչելի այս երկու աղցանը

Հավի կրծքամսով և կիվիով աղցան

салат с киви

Բաղադրիչներ

  • Հազար (մառոլ) – 1 կապ
  • Կիվի – 1 հատ
  • Հավի կրծքամիս – 500 գրամ
  • Քնջութ
  • Չերրի լոլիկ – 5–6 հատ
  • Նուշ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանել մեծ մասերի, թեթևակի «ծեծել», համեմել աղ և պղպեղով ու տապակել ձեթի մեջ։ Հազարը ձեռքով մասնատել, կիվին բարակ շերտերով կտրել, ավելացնել ամբողջական կամ կտրատած չերրի լոլիկը։ Այս ամենը խառնել, ավելացնել մի փոքր քնջութ և բոված նուշ։ Համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի։

Բանջարեղենային աղցան

салат

Բաղադրիչներ

  • Հազար (մառոլ) – 1 կապ
  • Վարունգ – 2–3 հատ
  • Բրոկոլի – մի քանի փունջ
  • Կարմիր բողկ – մի քանի հատ
  • Չերրի լոլիկ – 5–6 հատ
  • Եգիպտացորեն – 0,5 կգ
  • Խոզի ֆիլե – 300 գրամ
  • Քնջութ
  • Բալզամիկ սոուս – ըստ ճաշակի
  • Մայոնեզ – ըստ ճաշակի
  • Ձիթայուղ – ըստ –ճաշակի

Պատրաստման եղանակը

Հազարը, վարունգը ,  բրոկոլին, կարմիր բողկը, չերրի լոլիկն ու եգիպտացորենը մեծ շերտերով կտրատել, ավելացնել բարակ կտրատած խոզի ֆիլեն, բալզամիկ սոուսն ու ձիթայուղն` ըստ ճաշակի։ Վերջում զարդարել մաղադանոսի տերևներով և մայոնեզով, ավելացնել քնջութի հատիկներ։