1 ժամ առաջ ես աշխատանքից եկել, ոնց թե՞ չես հասցրել ինչ-որ բան եփել, բա ինչո՞վ էիր զբաղված,-ասաց ամուսինս, երբ․․․

1 ժամ առաջ ես աշխատանքից եկել, ոնց թե՞ չես հասցրել ինչ-որ բան եփել, բա ինչո՞վ էիր զբաղված,-ասաց ամուսինս, երբ․․․

18 տարի ամուսնացած լինելուց հետո ընկերուհիս հասկացել է, որ բաժանվելու ժամանակն է: Պատճառը՝ ամուսինը դարձել է ծույլ ու պահանջկոտ, դադարել օգնել, առաջ շարժվել,զարգանալ:Ես զգուշորեն հարցրեցի ընկերուհուս՝ արդյո՞ք ամուսինը միշտ է այդպիսին եղել, բայց պարզվեց, որ ոչ:Առաջին 5 տարիների ընթացքում նրանք ապրել են ինչպես հեքիաթում, անգամ երկու երեխաների ծնունդը ոչ մի կերպ չէր ազդել ամուսինների միջև ջերմության վրա:

Իսկ ահա համատեղ կյանքի վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերուհուս ամուսինը սկսել է նրան ընկալել ոչ թե որպես կին, այլ որպես սպասուհի: Ինչպես հիմնականում լինում է, այստեղ էլ էլի կինն էր մեղավոր. նա ինքն է թույլ տվել, որ ամեն ինչ այս օրի հասնի: Երբ կրճատեցին ամուսնու աշխատավարձը, ընկերուհիս՝ լինելով սիրող կին, լրացուցիչ աշխատանք է գտել, որպեսզի օգնի ամուսնուն:

Նա օրական մի քանի ժամ էր քնում, ամեն օր աշխատանքի էր:Բայց այնուամենայնիվ, տան գործերը նրանք չէին կիսել. Ընկերուհիս ինչպես ամբողջ կյանքում ինքն էր արել, նույն կերպ էլ շարունակում էր: Նա դադարել էր ամուսնուց օգնություն խնդրել, վախենում էր, որ նա կհոգնի, կհիասթափվի, կգնա, նրան վատ կին կհամարի: Ու իհարկե, շատ շուտով ամուսինը վերածվեց բազմոցի արքայի:

Նա չէր էլ ձգտում ավելի շատ վաստակել, իսկ ինչու՞, եթե ունի կին, ով ջանք չի խնայում, որ ընտանիքը որևէ մի բանի պակաս չունենա:Վերջերս ընկերուհիս ծանր շունչ քաշելով ասաց, որ արդեն չի ուզում գնալ տուն, քանի որ իրեն սպասում են 3 հոգի, որոնց պետք է կերակրել, սպասարկել, հավաքել նրանց հետևից: Ու նաև ակնարկեց, որ որոշել է ամուսնալուծվել: Ես լուռ բռնեցի նրա ձեռքը, որպեսզի հասկանա, որ ճիշտ որոշում է կայացրել…