Ամանորյա կերուխումից հետո հատկապես կարևոր է իմանալ օրգանիզմի օգտակար մաքրման վեց կանոնները

Օրգանիզմը ճիշտ մաքրելու համար հարկավոր է ոչ միայն հրաժարվել վնասակար մթերքներից, այլ նաև փոքր-ինչ փոխել կենսակերպը։
Եվ այսպես

Օրգանիզմը մաքրելու համար հարկավոր է առավոտյան խմել մեկ բաժակ կիտրոնով ջուր:

1. Կիտրոնով ջուր առավոտյան

вода с лимоном

Ամեն առավոտ կարելի է խմել մեկ բաժակ կիտրոնով ջուր: Կիտրոնի հյութը բարելավում է լեղիի արտադրությունը, լյարդի և մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև օրգանիզմից դուրս է բերում վնասակար նյութերը: Սակայն հարկավոր է զգույշ լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունենալու դեպքում։

2. Ուտել քիչ քանակությամբ քաղցր

сладкое, пирожное, кексы

Պարզ ածխաջրերը խախտում են նյութափոխանակությունը և բարձրացնում շաքարի քանակությունն արյան մեջ: Իհարկե, պետք չէ ամբողջովին դադարեցնել քաղցրի օգտագործումը, սակայն ավելի լավ է նվազեցնել դրա քանակը` մինչև օրական 25 գրամ: Եվ շուտով դուք առհասարակ կդադարեք զգալ քաղցրավենիքի կարիքը:

 3. Հարկավոր է ավելի շատ շարժվել

ягодицы, упражнение, спорт, зарядка

Կանոնավոր ֆիզիկական վարժությունները, նույնիսկ սովորական մարզանքը, կարող են հրաշքներ գործել օրգանիզմի հետ: Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է արյան շրջանառությունը, օգնում է հաղթահարել սթրեսը, ամրապնդում է ոսկոսրները: Կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարող մարդկանց մոտ տոքսիններն օրգանիզմից ավելի արագ են դուրս գալիս, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են նստակյաց կյանքը:

4. Այցելեք շոգեբաղնիք

сауна

Շոգեբաղնիքը բարելավում է արյան շրջանառությունը, իսկ քրտնքի հետ օրգանիզմից դուրս են գալիս վնասակար նյութերը: Շոգեբաղնիքի գոլորշին մեղմ ազդեցություն ունի և փափկեցնում է թոքերը: Հարկավոր է հիշել, որ շոգեբաղնիքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ խմել, ավելի լավ է կանաչ կամ խոտային թեյ (կոճապղպեղի կամ անանուխի): Առավել օպտիմալ տարբերակ է այցելել շոգեբաղնիք շաբաթը մեկ անգամ` 15 րոպեով: Սակայն հարկավոր չէ օգտվել այս մեթոդից, եթե առկա է բարձր ճնշում, սրտի ուժեղ բաբախ և կան սրտի հետ կապված խնդիրներ:

5. Մարմնի փաթաթում

обертывание

Այն հանգստացնում է մաշկը և բարելավում վնասակար նյութերի դուրսբերման գործընթացը: Այն նաև նպաստում է արյան շրջանառությանը և նյութափոխանակությանը: Պարտադիր չէ դրա համար այցելել թանկարժեք սրահներ: Մարմնի փաթաթում կարելի է անել նաև տանը: Լավ բաղադրատոմս է սուրճի թանձրուկը և ձիթապտղի յուղը: Աղացած սուրճը նույն փիլինգն է, իսկ յուղը փափկացնում է մաշկը:

 6. Մերսում

массаж

Անգամ ամենահանգստացնող մերսումը բարելավում է արյան շրջանառությունն ու մաշկի վիճակը։ Այն նաև նպաստում է վնասակար նյութերի դուրսբերմանը օրգանիզմից։ Առավելագույն արդյունքի կարելի է հասնել եթերային յուղերի և խոտային հավելումների օգտագործման շնորհիվ։ Մաշկի ձգվածությունն ու անոթների տոնուսը լավ վիճակում պահելու համար հարկավոր է մերսում անել շաբաթական մեկ անգամ։

Rate article