Տոնական շքեղ աղցան, որը Ձեր Ամանորյա սեղանը կդարձնի գեղեցիկ և տարբերվող

Ամանորյա համեղ, նրբագեղ աղցանը նոր է և անսովոր:

Եթե ​​դեռ տոնի համար աղցան եք փնտրում, կամ արդեն որոշել եք, ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել այս բաղադրատոմսին։ Աղցանը գերազանց է:

  • Անհրաժեշտ բաղադրիչները
    Սիրտ (խոզի կամ տավարի) 600 գր
  • Խաշած կարտոֆիլ 3 հատ
  • Սոխ 1 գլուխ
  • Խաշած ձու 3 հատ
  • Պանիր 150 գր
  • Նռան հատիկներ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Մայոնեզ՝ ըստ ճաշակի
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Քացախ 9% 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
-Կտրել սոխը չորս մասի և ապա՝ բարակ շերտերով: Սոխին ավելացնել շաքարավազ և քացախ։

-Ամեն ինչ խառնել և այս ձևով սոխը թողնել 15 րոպե, սենյակային ջերմաստիճանում։

-Սիրտը նախօրոք եփել և թողնել սառչի։ Դա կարելի է անել նույնիսկ պատրաստելուց մեկ օր առաջ։ Պատրաստի սիրտը մանր կտրատել։

-Այժմ կարող եք հավաքել աղցանը: Դա անելու համար ափսեն յուղել մայոնեզով, վրան լցնել խոշոր քերած կարտոֆիլը։ Վրան մայոնեզ քսել և մի քիչ աղ անել։

-Կարտոֆիլի վրա լցնել կտրատած սիրտը և քսել մայոնեզ։

-Հաջորդ շերտը սոխն է, ապա քերած ձուն, որը նույնպես պետք է պատել մայոնեզով։

-Վրան պանիրը մանր քերիչով քերել։ Աղցանը զարդարել նռան հատիկներով։

Ստացվում է ահա այսպիսի գեղեցիկ և համեղ աղցան:

Բարի ախորժակ: