Գեղեցի, համեղ և հեշտ աղցան «Կապրեզե» Ամանորի համար

Կապրեզե աղցանը շատ հայտնի է, և տնտեսուհիները հաճախ են այն պատրաստում: Սակայն աղցանի հենց այս տեսքը կարծես ստեղծված լինի ամանորյա սեղանի համար:

Անցնենք պատրաստմանը

Բաղադրիչներ

  1. լոլիկ չերրի – 400 գր
  2. պանիր մոցարելլա – 1 տուփ
  3. ձիթապտուղ կանաչ – 1 տուփ
  4. ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
  5. սոուս բալզամիկ – 1 ճ/գ
  6. ռեհան – 1 կապ

Քայլերի հաջորդականություն

  1. Լոլիկները լվանում ու չորացնում ենք: Մանր գլխիկներով Մոցարելլա պանիրը հանում ենք տուփից ու թղթե անձեռոցիկով չորացնում ենք (մենք օգտագործել ենք «Պրեզիդենտ» Մոցարելլան):
  2. Ռեհանի տերևները լվանում, չորացնում և բաժանում ենք ոչ մեծ ճյուղերի:
  3. Ռեհանի ճյուղերը շրջանաձև դասավորում ենք մատուցվող մատուցամանի մեջ:
  4. Լոլիկը, պանիրն ու ձիթապտուղները շրջանաձև դասավորում ենք ռեհանի տերևների վրա:
  5. Ձիթայուղը խառնում ենք բալզամիկ սոուսի հետ և համեմում ենք աղցանը ստացված սոուսով: