Օրեր առաջ ամուսնուցս SMS ստացա՝ Շուտ տուն արի․ Գնում էի տուն, ճանապարհին մտածելով, որ ապահարզան կներկայացնի, բայց․․․

Օրեր առաջ ամուսնուցս SMS ստացա՝ Շուտ տուն արի․ Գնում էի տուն, ճանապարհին մտածելով, որ ապահարզան կներկայացնի, բայց․․․

Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց, ահա, որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը; Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխրել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի:

Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը:«Աղջիկս ընկերների հետ երկու օրով գնացել էին բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»:

Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խwսելու համար: Անկեղծ ասած հոգ-նել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը: Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան, գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է:Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույպես մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:

Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ: Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս, միթե այսքան ժամանակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի:Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյակի դռան մոտ, ես անմիջոպես վազեցի ու գրկեցի նրան:

Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու բացվեց առավոտը: Մենք արթնացանք դռան թակոցից, մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:

Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:

— Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել; Ես և ընկերուհիս չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով:

Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտէր,երբ նա տուն մտավ,մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից: Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել ու աստված գիտի, թե ինչ կարող էր լինել:

Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված,արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում:

Rate article
Add a comment

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: